Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են՝ ինչու է ձերբակալվել Մարտուն Գրիգորյանը

13 Օգոստոսի 2026, 10:10

Քաղաքականություն

Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»:

Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորյանի ձերբակալության մասին հայտնել էր Գյումրու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը։

Հիմա եթերում