Ինչպես է քննիչը բռնել Մարտուն Գրիգորյանի ձեռքը և հրաժարվում տալ հեռախոսը
13 Օգոստոսի 2026, 11:14
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»,- հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: