Ակնկալվում է ունենալ էքսկլուզիվ հարաբերություններ, որի հետ համաձայն չենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
13 Օգոստոսի 2026, 12:41
ԵԱՏՄ-ի մասով երբեք չեմ խուսափել գնահատականներ տալուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բուն թեման այն է, որ ակնկալվում է ունենալ էքսկլուզիվ հարաբերություններ, որի հետ մենք համաձայն չենք, մնացածն արդեն ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։
Այսպես, թե այնպես մենք մեր հարաբերությունները պետք է դիվերսիֆիկացնենք, եթե նույնիսկ հիմա 100 տոկոսով վերադառնանք նախորդ վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում։ Ես այսօր էլ նիստում ասացի, որ խնդիր է, երբ մեր արտահանումները կամ ներմուծումը կարող է կախված լինել մի օղակից։ ԵԱՏՄ խորհրդոում իմ ելույում այդ հարցերին անդրադարձել եմ»,-նշել է նա։