«Քոչարի»-ն՝ Սերուժ Բաղդասարյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ
13 Օգոստոսի 2026, 18:20
Լիբանանահայ երաժիշտ Սերուժ Բաղդասարյանը հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով հայկական ավանդական «Քոչարի» պարի սիմֆոնիկ մեկնաբանությունը։
Դասական երաժշտությանը նվիրված հանրահայտ classicalmusicreel բլոգը, որն ունի 1,4 միլիոն հետևորդ, տեսանյութին կից գրել է. «Երբևէ լսե՞լ եք, թե ինչպես է ժողովրդական պարը ստանում էպիկական հնչողություն»։
«Քոչարի»-ն հայկական ամենահին ազգային պարերից մեկն է։ Այն ազգային միասնության խորհրդանիշ է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։