Գյուղատնտեսական արտադրանքի համար այլ շուկաներ են որոնվում․ Սարգիս Խանդանյան

13 Օգոստոսի 2026, 15:26

Քաղաքականություն

Գյուղատնտեսական արտադրանքն այլ տարածաշրջաններ արտահանելու և նոր շուկաների պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին խորհրդարանում ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը։

«Ռուսաստանի հետ հարցի կարգավորման մասով Հայաստանը համբերատար շարունակում է երկխոսությունը ռուս գործընկերների հետ՝ լուծումներ գտնելու նպատակով»,- նշել է ՔՊ-ական պատգամավորը։