Խմբակցությունում Էդգար Ղազարյանի վերաբերյալ նիստ կլինի

13 Օգոստոսի 2026, 16:24

Քաղաքականություն

ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել: Էդգար Ղազարյանը ՔՊ-ականներին մեղադրել է զինվորների թեման «շահարկելու» մեջ:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պահանջել է, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի «իր անդաստիարակ արտահայտության համար»։

«Որպեսզի լինենք արդար, մեր խմբակցությունն ինչ-որ չափով կիսում է գործընկերների մտահոգությունը։ Խմբակցությունում տեղի կունենա նիստ, որում կորոշվեն հետագա քայլերը»,- ի պատասխան հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։