Հայաստանը Վրաստանի բնակիչների նախընտրած արտասահմանյան ուղղությունների եռյակում է
13 Օգոստոսի 2026, 19:20
2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանը Վրաստանի բնակիչների համար եղել է ամենապահանջված արտասահմանյան ուղղություններից մեկը։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում երկրի քաղաքացիներն ու ռեզիդենտներն իրականացրել են ավելի քան 740 հազար արտասահմանյան ուղևորություն։
Ամենանախընտրելի ուղղությունը Թուրքիան է (34.2%), երկրորդ տեղում ԵՄ երկրներն են (19.7%), Հայաստանը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 19.2%-ով, իսկ չորրորդ տեղում Ռուսաստանն է (14.5%):