Իրական Հայաստանը սկսվում է քարտեզից՝ մեր զբաղեցրած դիրքից․ Լևոն Քոչարյան
13 Օգոստոսի 2026, 18:03
Բոլորդ շատ լավ գիտեք ընդդիմության և, առավել ևս, մեր մոտեցումները․ մենք պատերազմի ու հատկապես այդքան զոհեր ունենալու համար կոնկրետ մեղադրում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Եվ սա գաղտնիք չէ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, որ պատերազմը հնարավոր էր ավելի շուտ կանգնեցնել՝ ունենալով նույն արդյունքը, բայց ավելի քիչ զոհերով։ «Դա ասել է Նիկոլ Փաշինյանը»,-նշել է նա։
Լևոն Քոչարյանն անդրադարձել է նաև իշխանության առաջ քաշած «Իրական Հայաստան» հայեցակարգին։ Նրա խոսքով՝ Հայաստանի իրական վիճակը պետք է գնահատել առաջին հերթին՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքն ու առկա անվտանգային իրողությունները։
«Ի՞նչ է ինձ համար իրական Հայաստանը․ առաջին հերթին այն ինձ համար սկսվում է քարտեզից՝ քարտեզի վրա մեր զբաղեցրած դիրքից, թե որտեղ ենք մենք գտնվում։ Սա այն իրողությունն է, որը մենք իսկապես չենք կարող փոխել»,- ընդգծել է Լևոն Քոչարյանը։