«TRIPP»-ը Ադրբեջանի համար հավելյալ զսպող գործոն է․ Նարեկ Կարապետյան

13 Օգոստոսի 2026, 19:11

Քաղաքականություն

Մենք համարում ենք, որ «TRIPP» նախագիծը, այսինքն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, Ադրբեջանի համար հավելյալ զսպող գործոն է դառնում։ Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Մեզ մտահոգում է ուղիղ երաշխիքների բացակայությունը․ կա տնտեսական ներկայություն, բայց չկան անվտանգության երաշխիքներ»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը՝ Հայաստանին անհրաժեշտ է անվտանգային երաշխիքների ավելի լայն համակարգ։

«Իրանի սահմանից ընդամենը 20 մետր հեռավորության վրա շատ բարդ է երկարաժամկետ խաղաղ միջավայր ապահովելը՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումներն ու Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը։ Մենք մտահոգված ենք, որ տարածաշրջանի հիմնական խաղացողները ներգրավված չեն որպես երաշխավոր, ինչն էլ կարող է լրացուցիչ ռիսկեր առաջացնել»,- հավելել է պատգամավորը։