Ստեփան Մարյանյանը՝ ՌԴ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ

13 Օգոստոսի 2026, 23:00

Սպորտ

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի կրկնակի հաղթող, սպորտի վաստակավոր վարպետ Ստեփան Մարյանյանը համալրել է Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը։

Միջազգային խոշոր մրցաշարերում կուտակած իր հարուստ փորձն ու գիտելիքները տիտղոսակիր մարզիկն այսուհետ կներդնի ըմբիշների նոր սերնդի պատրաստման գործում։