Զատուլինը Վատիկանից ստացել է «Լազարյան ակումբ»-ի կոչի վերաբերյալ պատասխանը
14 Օգոստոսի 2026, 13:20
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբ»-ի խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլինը պաշտոնական նամակ է ստացել ՌԴ-ում Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար, արքեպիսկոպոս Ջովանի Դ’Անիելոյից։
Նամակն ուղարկվել է ի պատասխան «Լազարյան ակումբի» խորհրդի՝ 2026 թվականի օգոստոսի 7-ին Սոչիում ընդունված «Ո՞ւր ես գնում» խորագրով դիմումի, որով խնդրել էին Հռոմի պապ Լևոն 14-ին ծանոթացնել խորհրդի դիրքորոշմանը։