Ռուսաստանը հեշտությամբ կարող է սահմանափակել Հայաստանի մուտքն իր շուկա․ Ալեքսեյ Մուխին

14 Օգոստոսի 2026, 21:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ին մեկնաբանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը։

«Աշխարհագրական առումով անհասկանալի է, թե ՀՀ-ն ինչ պետք է անի Եվրամիությունում։ Անդամակցության մերժումների վիճակագրությունն էլ ՀՀ-ի օգտին չէ։ Միաժամանակ ԵՄ-ին ինտեգրվելու ձգտումն անխուսափելիորեն կհանգեցնի ԵԱՏՄ-ի պատասխան քայլերին։

Հաշվի առնելով ՌԴ-ի հետ կապերը խզած Ուկրաինայի և Մոլդովայի անհաջող փորձը՝ անհրաժեշտ կլինի վաղ փուլում վճռական քայլեր ձեռնարկել։ ՀՀ-ի ղեկավարությունը մեծ ռիսկի է դիմում»,- նշել է փորձագետը։

Մուխինի կարծիքով՝ ՌԴ-ն կարող է սահմանափակել ՀՀ-ից արտահանվող ապրանքների մուտքը ռուսական շուկա։

«Թեև ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոլեկտիվ սկզբունքով, ՌԴ-ն ունի ոչ պաշտոնական առավելություններ։ Հայաստանի մուտքը ռուսական շուկա սահմանափակելը շատ հեշտ է»,- ընդգծել է նա։