Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չունի ռազմավարական մտածողություն․ Ալեքսեյ Անպիլոգով

14 Օգոստոսի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն ԵՆ-ով փոխարինելու Հայաստանի ցանկությանը։

«ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության ներկան է՝ իրական, ձեռքի տակ եղած միջոցը։ Մինչդեռ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը լի է բազմաթիվ խնդիրներով․ դա երկնքի անորսալի «հավքն է», որը կարող է այդպես էլ չհասնել Հայաստան։ Սա խոսում է իշխանությունների անհեռատեսության մասին, որոնք հավատում են, թե հայկական ապրանքները պահանջված են Եվրոպայում», — նշել է փորձագետը։

Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությանը պակասում է ռազմավարական մտածողությունը՝ հնարավոր հետևանքները կանխատեսելու համար։

«Նրանք հարվածելու են սեփական տնտեսությանը․ դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ ստանալու են ԵՄ-ի հետ անորոշ ասոցացման կարգավիճակ՝ էլ ավելի խիստ սահմանափակումներով, քան Մոլդովայի ու Ուկրաինայի դեպքում է։ Արդյունքում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը պարզապես կկործանվեն», — համոզված է Անպիլոգովը։

Քաղաքագետի կարծիքով՝ իշխող էլիտայի միակ նպատակը եվրոպական պաշտոնյա դառնալն է։

«Այս վերնախավը կարծում է, թե իր համար տեղ կգտնի Բրյուսելի իշխանական կուլիսներում՝ Կայա Կալլասի օրինակով։ Նրանք հույս ունեն պատսպարվել այնտեղ, այլ ոչ թե Երևանում», -ընդգծել է Անպիլոգովը։