100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը

14 Օգոստոսի 2026, 20:20

Հայեր

Հայաստանում «Ռուսական տունը» խորին ցավակցություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Վաղարշակի Ստեփանյանի հարազատներին ու մտերիմներին։

«100 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը։ Նրա մահվան մասին հայտնել է Հայաստանի վետերանների միավորումը։ Մինչև իր 101-ամյակը նրան մնացել էր ընդամենը երկու շաբաթ», — ասվում է «Ռուսական տան» ցավակցական ուղերձում։

Հիմա եթերում