Զենքով Ուկրաինայի ԶՈՒ-ի հագեցումը չի փոխի ռազմական գործողությունների ընթացքը․ Մոսկվան ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է պահանջում
15 Օգոստոսի 2026, 20:10
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է պահանջել Ուկրաինային զենք մատակարարելու ծրագրերի վերաբերյալ, որոնք հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսը։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ խոսքը խոշոր զինանոցին վերաբերող ծրագրերի մասին է։
Նրա խոսքով՝ այդ մատակարարումների հանգամանքներն ու պայմանները շարունակում են հակասական մնալ, իսկ դրանց իրականացումը լուրջ վնաս կհասցնի ՌԴ-ի հարաբերություններին Վաշինգտոնի և Անկարայի հետ։ Զախարովան ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի՝ խաղաղարար հռետորաբանությունը միաժամանակ Ուկրաինային զենք մատակարարելու հետ համատեղելը խաթարում է վստահությունը։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերին նոր սպառազինությամբ հագեցնելը չի կարող փոխել ռազմական գործողությունների ընթացքը՝ ՌԴ-ի համար ընդունելի և արդարացի սցենարի տեսանկյունից։