ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները

16 Օգոստոսի 2026, 16:15

Քաղաքականություն

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները: Որոշման հիմք է հանդիսացել դատավորի ներկայացրած հրաժարականի դիմումը: Մինչ այս նրա լիազորությունները կասեցված էին:

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022 թվականի հոկտեմբերի 19-ին և անզատության մեջ էր մնացել մինչև 2024 թվականի մարտը։ Նույն գործի շրջանակում կալանավորվել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Քրեական վարույթը վերաբերում էր «Ֆազ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելուն։ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում էր ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու, իսկ Էրիկ Ալեքսանյանին՝ այդ հարցում դատավորին օժանդակելու մեջ։