Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ. Վարդևանյան

17 Օգոստոսի 2026, 11:35

Հայեր

Վերջին 8 տարվա ընթացքում իշծանության պատասխանատվությունը կրող ներկայացուցիչները պետք է զգույշ լինեն բառապաշարի ընտրության հարցում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։

Խոսելով ընտրական գործընթացների և իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ Վարդևանյանը զուգահեռներ է անցկացրել նախկին և ներկայում կազմակերպված ընտրությունների միջև։

«Համեմատեք 2026 թվականի և 2018 թվականի ընտրությունները։ Տպավորությունն այնպիսին է, որ այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ, և դուք գնալով ստանձնեցիք ընտրախախտումների ակնհայտ իրացման պատասխանատվությունը»,- նշել է ԱԺ փոխնախագահը։