Կադրային փոփոխությունները միշտ չէ, որ իմաստ ունեն․ Ալեքսեյ Լեոնկով
17 Օգոստոսի 2026, 19:15
Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու որոշումը։
Նրա խոսքով՝ ժամանակը ցույց կտա, թե ինչ նպատակով են իրականացվել այս կամ այն քաղաքական կադրային փոփոխությունները։
«Կադրային փոփոխությունները միշտ չէ, որ ինչ-որ իմաստ ունեն։ Իմաստը հասկանալի է դառնում այն ժամանակ, երբ որևէ պաշտոնում նշանակված անձը սկսում է հրապարակային կերպով դրսևորվել։ Այդ ժամանակ պարզ է դառնում՝ նրան այդ պաշտոնում նշանակել են, օրինակ, ինչ-որ բան բարելավելու կամ փոխելու համար, թե՞ նրան տեղափոխել են բոլորովին այլ նպատակներով։ Այսինքն՝ այստեղ պետք է դատել գործերով», — ընդգծել է փորձագետը։