«Արտ լանչ»-ի մասնաճյուղերում ստուգումներ են․ երկուսում խախտումներ են հայտնաբերվել

17 Օգոստոսի 2026, 18:45

Տնտեսություն և Բիզնես

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ստուգումներ է իրականացնում «Արտ լանչ» հանրային սննդի ցանցի բոլոր մասնաճյուղերում։

Ստուգումների արդյունքում Երևանի Աբելյան փողոցի 6/12 և Բաբաջանյան փողոցի 40/1 հասցեներում գործող «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության հանրային սննդի օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել։

ՍԱՏՄ-ի կողմից նշված երկու օբյեկտների գործունեությունը կասեցվել է՝ մինչև արձանագրված խախտումների վերացումը։