Սրբազանի գործը Բեն Լադենի հետ համեմատելը աբսուրդ է․ Լևոն Քոչարյան
18 Օգոստոսի 2026, 13:54
Աբսուրդը հասել է նրան, որ քիչ առաջ այստեղից ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնող մարդը Բագրատ սրբազանի շինծու գործը համեմատեց միջազգային ահաբեկիչ Բեն Լադենի հետ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը։
«Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել է գրեթե 3000 մարդ, իսկ ՔՊ-ի վարած քաղաքականության պատճառով զոհվել է դրանից մոտ 2000-ով ավելի մարդ։ Բեն Լադենին սպանել, շպրտել են օվկիանոս՝ առանց գերեզման թողնելու, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»,- նշել է Քոչարյանը։