Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

18 Օգոստոսի 2026, 14:11

Քաղաքականություն

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են կուսակցությունից:

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։