Մարդու իրավունքները պաշտպանված են միայն ՔՊ-ի համակիրների համար․ Աննա Գրիգորյան
18 Օգոստոսի 2026, 14:50
Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների համար, մինչդեռ այլ քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիները կամ բիզնեսի ներկայացուցիչները վերածվում են քաղաքական հալածյալների։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացվում է բացառապես երկակի ստանդարտների մոտեցմամբ։
«Սիրել և խոնարհվել միայն այն մարդկանց առջև, ովքեր քո համակիրն են, գետնին ու ասֆալտին փռել նրանց, ովքեր քո համակիրը չեն․ սա է ձեր մոտեցումը։ Սա վերաբերում է թե՛ սովորական քաղաքացիներին, թե՛ տարբեր ոլորտների ներկայացուցիչներին, այդ թվում՝ բիզնեսին», — նշել է պատգամավորը։
Որպես օրինակ՝ Աննա Գրիգորյանը հիշատակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները՝՝ դրանք համադրելով իշխանությանը մոտ կանգնած գործարարների իրավիճակի հետ, որոնց նկատմամբ, ըստ նրա, կիրառվում են արտոնյալ պայմաններ։