ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պուտինին ձերբակալելու օրդեր տված ՄՔԴ ղեկավարի դեմ
19 Օգոստոսի 2026, 10:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Տոմոկո Ականեի նկատմամբ, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերի տրամադրման որոշման մասնակիցներից է եղել։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցների ցանկում ներառել է ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեին և դատարանի ավագ փաստաբան Աբդուլայե Սեյային։ Ռուբիոյի խոսքով՝ այս քայլով Վաշինգտոնը պաշտպանում է ամերիկացիներին «կեղծ դատարանից»։
Սա ՄՔԴ ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների առաջին դեպքը չէ։ Անցյալ տարի սահմանափակումների տակ էին հայտնվել դատարանի մի քանի դատավորներ և դատախազներ՝ կապված իսրայելցի պաշտոնյաների ձերբակալության օրդերների և ամերիկացի զինվորականների նկատմամբ իրականացվող հետաքննությունների հետ։
Վաշինգտոնը նաև հայտարարել է, որ մտադիր է շարունակել ճնշում գործադրել ՄՔԴ-ի վրա և համոզել այլ երկրներին դուրս գալ կազմակերպությունից։