Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը
19 Օգոստոսի 2026, 11:56
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկին։ Այս մասին նրանք ասել են ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աննա Հակոբյանը հանդիպման էր հրավիրել երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին։ Նա, մասնավորապես, նշել էր.
«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունն առանձին, ինքնուրույն հանցագործություն ճանաչելու գործընթացին հրավիրում եմ միանալ ընդդիմադիր կին պատգամավորներին, հանդիպան եմ հրավիրում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին»,-նշել է նա։