Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան
19 Օգոստոսի 2026, 13:37
Իշխանություններն ամիսներ շարունակ մեդիա դաշտում մոլորեցրել են հանրությանը՝ փորձելով կեղծ թեզեր կապել ընդդիմադիր թեկնածուների հետ, մինչդեռ իրական պատերազմ բերողն ու երկիրը պարտքերի տակ թաղողը հենց գործող իշխանությունն է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Գիտե՞ք՝ ով է պատերազմի կուսակցությունը․ վերջին 8 տարվա ընթացքում երեք պատերազմ բերած կուսակցությունը՝ ՔՊ-ն է։ Եռապատերազմի կուսակցությունը և 2,5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Անցնելու է 30 տարի, 50 տարի, պատմությունը ձեզ հիշելու է որպես եռապատերազմի կուսակցություն և 2,5 տրիլիոն դրամ պարտք վերցրած իշխանություն»,- նշել է Կարապետյանը։