Երկու տարվա դադարից հետո վերսկսվում են Թավրիզ-Երևան թռիչքները
19 Օգոստոսի 2026, 15:05
Երկու տարվա դադարից հետո՝ օգոստոսի 20-ից, կվերսկսվեն Թավրիզ-Երևան չվերթները։ Թռիչքները կիրականացնի իրանական «Pouya Airlines» ավիաընկերությունը՝ Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից։
Թռիչքները նախատեսված են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Առաջին չվերթը Թավրիզից Երևան կիրականացվի օգոստոսի 20-ին՝ ժամը 09:00-ին։