Ազգային ժողովն իրենց «դուքյանն» են սարքել․ Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ի մասին

19 Օգոստոսի 2026, 15:40

Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները որոշել են, որ ամեն խոսքից հետո պետք է ելույթ ունենան։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն՝ անդրադառնալով իշխող կուսակցության պահվածքին ԱԺ նիստերի դահլիճում։

«Ներողություն բառամթերքիս համար, բայց իրենց «դուքյանն» են սարքել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում չկա այդպիսի հասկացություն, որ ամեն խոսքից հետո պետք է լինեն մեկնաբանություններ, այն էլ՝ սադրիչ։ Սա նորմալ չէ»,- նշել է Դավիթ Ղազինյանը։

Հիմա եթերում