Իրենք ուղղակի գործակալներ են՝ թշնամու ձեռքին․ Մասիս Աբրահամյան

19 Օգոստոսի 2026, 18:00

Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները գործում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին համապատասխան։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Դատի հանձնախմբի խորհրդատու Մասիս Աբրահամյանն՝ անդրադառնալով իշխանությունների կողմից Հայ Դատի համակարգի և դրա ներկայացուցիչների հասցեին հնչող քննադատությանը։

«Ես անձամբ կարծում եմ, որ իրենք ուղղակի գործակալներ են՝ թշնամու ձեռքին, և իրականացնում են այն ծրագիրը, որը մեր թշնամիները, հատկապես այս պահին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, փորձում է իրականացնել մեր երկրի նկատմամբ»,- ասել է նա։

Մասիս Աբրահամյանը նաև անդրադարձել է Սփյուռքի հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ և Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչներ Արամ Համբարյանի, Գասպար Կարապետյանի և Մուրադ Փափազյանի գործունեության վերաբերյալ իշխանությունների հնչեցրած գնահատականներին՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներն իրավունք չունեն գնահատելու այդ մարդկանց տարիների աշխատանքը։

«Այդ անունները արտաբերելուց առաջ պետք է հաշվի առնել նրանց վաստակը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: