Թրամփը Իրանի դեմ «աննախադեպ» տնտեսական պատերազմ է հայտարարել
20 Օգոստոսի 2026, 09:30
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «ամենաջախջախիչ տնտեսական գործողության մասին»։
«Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում։
Ցանկացած երկիր, որ թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, բիզնեսներին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին Իրանին տրամադրել որևէ աջակցություն, ինքը կբախվի տնտեսական հետևանքների»,- գրել է նա Truth սոցցանցում։