Դեն Բիլզերյանն առաջին անգամ փորձել է ընտրվել ԱՄՆ Կոնգրես, սակայն անհաջողության է մատնվել

20 Օգոստոսի 2026, 11:00

Քաղաքականություն

Հայկական ծագմամբ բլոգեր Դեն Բրենդոն Բիլզերյանը մասնակցել է Ֆլորիդայի 6-րդ ընտրատարածքի հանրապետական կուսակցության նախնական ընտրություններին, սակայն պարտվել է գործող կոնգրեսական Ռենդի Ֆայնին։

Ֆայնը ստացել է ձայների շուրջ 57%-ը, իսկ Բիլզերյանը՝ մոտ 19%-ը։

Նախնական ընտրությունների հաղթողը պայքարելու է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղ զբաղեցնելու համար։