Լիլիթ Գալստյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
20 Օգոստոսի 2026, 14:45
ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը։
Ըստ քվեարկության արդյունքների՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային [Հայկ Ֆարմանյան], Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի [Դավիթ Ղազինյան] ու Եվրոպական ինտեգրման [Արեգա Հովսեփյան] հանձնաժողովների նախագահներ։