Ժամանակի սղության պատճառով չենք կարողացել խորը ներկայացնել թեկնածուներին․ Նարեկ Կարապետյան

20 Օգոստոսի 2026, 14:54

Քաղաքականություն

Քանի որ ԱԺ հանձնաժողովներում մեր առաջարկած նախագահները չեն ընտրվել, կարծում եմ՝ խնդիրը նրանում է, որ ժամանակի սղության պատճառով չենք կարողացել խորը և համապարփակ ներկայացնել հանրությանը, թե ովքեր են նրանք։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Այդ իսկ պատճառով, տեղեկացնում եմ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական մեր գործընկերներին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների, հայտարարությունների և հարցերի ընձեռած բոլոր հնարավորությունները»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը։