Լիանա Մանուկյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուն Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում

20 Օգոստոսի 2026, 16:19

Հայեր

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում այժմ առաջադրել է խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի խոսքով՝ Մանուկյանի ընտրվելու դեպքում ընդդիմադիր թիմը ողջ ներուժով աջակցելու է նրան՝ շուրջօրյա ռեժիմով հիմնական հարցերի վրա կենտրոնանալու համար։

«Հանձնաժողովի առանցքային նպատակը բյուջեի ծախսերի թափանցիկության ապահովումն է, որպեսզի հանրությունը հստակ տեղեկացված լինի, թե ուր են ուղղվում պետական միջոցները»,- նշել է Ֆարմանյանը։