Դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում. պատրիարք Կիրիլի շնորհավորական ուղերձը
21 Օգոստոսի 2026, 13:27
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հարգում են ողջ քրիստոնյա աշխարհում՝ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարի պաշտոնում երկարամյա ծառայությունից հետո։ Այս մասին ասվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ծննդյան օրվա կապակցությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի շնորհավորական ուղերձում։
«Որպես ազգի հոգևոր առաջնորդ, Դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Որպես Ամենայն հայոց կաթողիկոս, երկար տարիների զոհաբերական ծառայությունը Ձեզ խորին հարգանքի է արժանացրել ողջ քրիստոնեական աշխարհում: Մաղթում եմ Ձերդ Սրբությանը քաջառողջություն, ոգու կորով և Աստծո անխոնջ օգնությունը հետագա առաջնորդական աշխատանքներում», – ասվում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում տեղադրված հայրապետական ուղերձում։
Նշենք, որ վեհափառն այսօր 75 տարեկան է դառնում։