Նարեկ Դավթյանը՝ Ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

21 Օգոստոսի 2026, 13:50

Սպորտ

Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում:

55 կգ քաշային կարգում Դավթյանը երեք հաղթանակ է տարել, այդ թվում՝ առավելության հասնելով 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Բակիի նկատմամբ։ Եզրափակիչում նա զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: