Ադրբեջանական պահանջները սկսվել են Արցախից, բայց վերջ չունեն․ Քրիստինե Վարդանյան

21 Օգոստոսի 2026, 13:36

Քաղաքականություն

Ադրբեջանը Տիգրանաշենը կարող է պահանջել մենակ մի բանի համար՝ եթե ուզում է կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատումը չբերեց ադրբեջանական պահանջների նվազեցմանը, այլ հակառակը՝ դուռ բացեց Հայաստանի դեմ նոր պահանջների համար։

«Ադրբեջանական պահանջներն ունեն սկիզբ, Արցախով սկսվել են, բայց վերջ չունեն։ Եթե կա, ցանկը հրապարակեք, որ մենք հասկանանք»,- նշել է Վարդանյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։