Պերմում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը
21 Օգոստոսի 2026, 16:20
ՌԴ ԱԴԾ-ի Պերմի երկրամասի վարչությունն այսօր՝ օգոստոսի 21-ին, հայտնել է կաշառքի միջնորդություն առաջարկելու մեջ կասկածվող օտարերկրյա քաղաքացու ձերբակալության մասին։ Ձերբակալությունն իրականացվել է Ռոսգվարդիայի ուժային աջակցությամբ։
Properm.ru-ի տեղեկություններով՝ խոսքը Ադրբեջանի քաղաքացի Ռուսլան Մամեդ օղլի Մամեդովի մասին է։ Օգոստոսի 19-ին նա Պերմի երկրամասային դատարանում չի կարողացել բողոքարկել իր կալանավորումը, որը սահմանվել է մինչև հոկտեմբերի 7-ը։ Տեղեկությունը հաստատել են դատարանից։
Ինչպես հայտնում է հատուկ ծառայությունը, Ադրբեջանի համայնքի առաջնորդներից մեկը հանդիսացող Մամեդովը Պերմի բնակչին առաջարկել է գումարի դիմաց ապահովել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ապօրինի դադարեցումը՝ իրավապահ մարմինների դեռևս չպարզված աշխատակիցներին կաշառք փոխանցելու միջոցով։
Քննչական կոմիտեն հարուցել և այժմ քննում է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 291.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։
ԱԴԾ-ից նաև հայտնել են, որ «ՌԴ-ից դուրս գալու և ՌԴ մուտք գործելու կարգի մասին» թիվ 114-ՖЗ դաշնային օրենքի համաձայն՝ Մամեդովի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելել է մինչև 2076 թվականի հունիսի 4-ը։