Հայաստանը բարդ պատմությամբ, նրբաճաշակ խոհանոցով և ապշեցուցիչ ճարտարապետությամբ երկիր է․ The Independent

21 Օգոստոսի 2026, 20:30

Հայեր

Հանրահայտ «The Independent» պարբերականը հրապարակել է Լաուրա Միլարի հոդվածը, որը Հայաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ-ի զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած ճանաչողական այցի շրջանակում։

Լրագրողը բրիտանացի ընթերցողներին պատմել է, թե ինչպես է բացահայտել «բարդ պատմությամբ, նրբաճաշակ խոհանոցով և ապշեցուցիչ ճարտարապետությամբ» երկիրը։

Հոդվածում մասնավորապես նշված են Էջմիածինը, Գառնին, Գեղարդը, Զվարթնոցը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Քարերի սիմֆոնիան: Հեղինակը նաև նշել է, որ հիացած է հայկական խոհանոցով՝ հատկապես տոլմայով, հարիսայով, գաթայով և այլ ուտեստներով։