Փաշինյանը ցանկանում է Մոսկվայում դեսպան նշանակել, որը կվերահեռարձակի իր որոշումները․ Վլադիմիր Սկաչկո
21 Օգոստոսի 2026, 20:10
Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ին մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին պաշտոնից հետ կանչելու որոշումը։
Փորձագետի կարծիքով՝ դեսպանի հնարավոր փոփոխությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Հայաստանի վարչապետն այժմ հստակեցնում է հետագա արտաքին քաղաքական կուրսը և Մոսկվայի հետ հարաբերությունների սրման աստիճանը։
«Հայաստանի դեսպանի հնարավոր փոփոխությունը Ռուսաստանում կապված է այն հանգամանքի հետ, որ Փաշինյանն այժմ որոշում է՝ ինչ քաղաքական ուղի որդեգրել և որքան սրել հարաբերությունները Երևանի ու Մոսկվայի միջև։ Փաշինյանը, հավանաբար, դժգոհ է դեսպանից, որովհետև դեսպանը, ըստ երևույթին, նորմալ մարդ է, որը հասկանում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզման կործանարար հետևանքները և այնքան էլ չի ցանկանում նպաստել այդ քաղաքականության իրականացմանը»,- ասել է Սկաչկոն։
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանը կարող է ձգտել Մոսկվայում նշանակել այնպիսի մարդու, որը լիովին կհամապատասխանի իր քաղաքական գծին։
«Փաշինյանն այժմ որոշում է, թե ինչ անել՝ խզե՞լ հարաբերությունները, թե՞ դա անել ավելի ուշ, սկանդալ հրահրել հիմա՞, թե՞ մի փոքր սպասել։ Եվ հենց այս հանգամանքով պայմանավորված՝ նա ցանկանում է, ամեն դեպքում, փոխել դեսպանին, որպեսզի Մոսկվայում լինի իրեն հավատարիմ մարդ՝ իր ցանկություններն ու որոշումները փոխանցող մեկը՝ անկախ նրանից՝ դրանք ռուսամետ, պրոռուսական, թե հակառուսական են», — հավելել է Սկաչկոն։