Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում
21 Օգոստոսի 2026, 23:35
Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մոտ 2500 հակ խոտի դեզում, հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները։ Այս պահին արդեն հրշեջներն աշխատում են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։