Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը՝ պաշտպանականից անցնելով հարձակողականի
22 Օգոստոսի 2026, 15:35
Պարսից ծոցի գոտում վերջին ռազմական գործողությունների արդյունքում Իրանի զինված ուժերը պաշտպանականից անցել են հարձակողական ռազմական դոկտրինի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
«Նախկինում երկրի ռազմական դոկտրինը պաշտպանական բնույթ էր կրում, սակայն վերջին երկու պատերազմների ընթացքում աստիճանաբար ականատես եղանք պաշտպանական դոկտրինից հարձակողականի անցմանը», — նշել է Աքրամինիան, որի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։
Նա ընդգծել է, որ նոր դոկտրինի ցուցիչներից մեկը «կանխարգելիչ գործողությունների իրականացումն» է։
«Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ մենք փաստացի ցուցադրեցինք կանխարգելիչ մոտեցում՝ լուրջ վնաս հասցնելով ԱՄՆ-ի տեխնիկային, օբյեկտներին և մարդկային ռեսուրսներին», — պարզաբանել է իրանցի գեներալը։
Աքրամինիան նշել է, որ «հարձակողական ռազմական դոկտրինի հայեցակարգի մեկ այլ բաղադրիչն այն է, որ ագրեսիայի ցանկացած գործողության անպայման կհետևի անհապաղ պատասխան, և այդ պատասխանը կարող է շատ ավելի ընդգրկուն լինել, քան բուն ագրեսիայի գործողությունը»։
Նրա համոզմամբ՝ «հենց այս դրսևորումներն ու հատկանիշներն են արտահայտել Իսլամական Հանրապետության հարձակողական մոտեցումը այս պատերազմում»։