Թուրքիայի և Սիրիայի միջև լարվածությունը շարունակում է սրվել․ ԶԼՄ-ներ
22 Օգոստոսի 2026, 16:20
Իսրայելական Israel Hayom պարբերականը հայտնել է, որ Իսրայելը ուսումնասիրում է ՆԱՏՕ-ի՝ հարձակման դեպքում դաշինքի անդամների փոխադարձ օգնության վերաբերյալ հոդվածի կիրառման սկզբունքը, քանի որ նախատեսում է հարվածներ հասցնել թուրք զինվորականներին։ Այս մասին գրում է «Политика страны» տելեգրամյան ալիքը։
Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելում եկել են այն եզրակացության, որ Սիրիայում թուրքական ուժերին հարված հասցնելու դեպքում (խոսքը այն ավիաբազայի մասին է, որի տարածքում Իսրայելը հարվածներ էր հասցրել, ինչն էլ հանգեցրել էր լարվածության սրմանը) դա հիմք չի համարվի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կիրառելու համար, քանի որ «թուրք զինվորները իրենց տարածքը իրենց հետ չեն տանում»։