Ռոնալդինյոն որոշել է վերադառնալ մեծ ֆուտբոլ
22 Օգոստոսի 2026, 20:20
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն անսպասելիորեն որոշել է վերադառնալ պրոֆեսիոնալ մեծ ֆուտբոլ՝ կարիերան ավարտելուց ութ տարի անց։ Նա միացել է իտալական «Ռավեննա» ակումբին, որի համասեփականատերն ու դեսպանն է, հայտնել են ակումբից։
«Ռավեննան» հանդես է գալիս Իտալիայի առաջնության երրորդ դիվիզիոնում՝ Սերիա C-ում։
Մարտին ֆուտբոլիստը դարձել է 46 տարեկան, ինչը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար արդեն բավական պատկառելի տարիք է։ Ռոնալդինյոն հայտարարել է, որ լավ մարզավիճակում է և իրեն լավ է զգում։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նա ցանկանում է օգնել ակումբին, ոգեշնչել թիմակիցներին՝ հաջող և տպավորիչ մրցաշրջան անցկացնելու համար, իսկ անձնական նպատակն է առաջիկա մրցաշրջանում խփել կարիերայի 300-րդ գոլը։
Տարբեր տարիներին բրազիլացին հանդես է եկել «Պարի Սեն-Ժերմենի», «Բարսելոնայի» և «Միլանի» կազմում։ «Բարսելոնայի» հետ նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ 2005 թվականին արժանացել է «Ոսկե գնդակին»։
Բացի այդ, Բրազիլիայի հավաքականի կազմում Ռոնալդինյոն 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա նաև հաղթել է Ամերիկայի գավաթում և Կոնֆեդերացիաների գավաթում։