Օրենբուրգում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել «Ozon»-ի լոգիստիկ համալիրում. տուժածներ չկան
23 Օգոստոսի 2026, 10:00
Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման։ Խոցված ԱԹՍ-ներից մեկի բեկորներն ընկել են «Ozon» ընկերության լոգիստիկ համալիրի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Քաղաքի ղեկավար Ալբերտ Յումադիլովի փոխանցմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցներին հաջողվել է կարճ ժամանակում մարել կրակը։
Բացի այդ, քաղաքապետը հայտնել է, որ մի քանի անօդաչու սարքեր էլ խոցվել են հատուկ տնտեսական գոտու տարածքում, որտեղ տեղակայված են արդյունաբերական ձեռնարկություններ։
Պաշտոնական տվյալներով՝ պատահարի հետևանքով տուժածներ և զոհեր չկան։