Խոշոր ու ղբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ և 5 վիրավոր
23 Օգոստոսի 2026, 10:50
Օգոստոսի 23-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Vectra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ևս 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» և «Վաղարշապատ» բժշկական կենտրոններ։