Թուրքիայում մետալուրգիական գործարան է պայթել. կան վիրավորներ

23 Օգոստոսի 2026, 13:20

Տնտեսություն և Բիզնես

Թուրքիայի Սամսուն նահանգի Թեքեքյոյ շրջանում գտնվող մետալուրգիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Դեպքը գրանցվել է Երևանի ժամանակով մոտ 06:30-ին՝ կազմակերպված արդյունաբերական գոտու տարածքում։ Ըստ նախնական տվյալների՝ երկու աշխատակից մտել են կառավարման սենյակ՝ համակարգը գործարկելու, ինչից անմիջապես հետո տեղի է ունեցել պայթյունը։

Պայթյունի հետևանքով տուժել է սենյակում գտնվող երկու աշխատակից, վնասվել են նաև շինության դռներն ու պատուհանները։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քննություն։