Հրդեհ՝ Երևանում․ «Nissan»-ը ամբողջությամբ այրվել է

23 Օգոստոսի 2026, 19:50

Հայեր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Երևանի բնակիչ 76-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի տարածումը ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով տուժածներ չկան։