Իրանում Starlink-ի տերմինալների մաքսանենգության գործով 163 մարդ է ձերբակալվել
24 Օգոստոսի 2026, 10:00
Իրանի իրավապահ մարմինները կապի սարքավորումների ապօրինի շրջանառության դեմ իրականացված լայնածավալ գործողության շրջանակում ձերբակալել են 163 մարդու և առգրավել Starlink արբանյակային ինտերնետի 997 տերմինալ։ Այս մասին հայտնել է Իրանի ոստիկանության տնտեսական անվտանգության վարչության պետ Հոսեյն Ռահիմին։
Նրա խոսքով՝ սարքավորումների հիմնական մասը երկիր է ներմուծվել Ադրբեջանի և Իրաքյան Քրդստանի սահմաններով։ Մաքսանենգները սարքերը տեղափոխել են անձնական ուղեբեռով՝ դրանք ներկայացնելով որպես կենցաղային տեխնիկա, ինչպես նաև տերմինալների տեղափոխման համար օգտվել են սահմանամերձ տարածքներում գործող առաքիչ-փոխադրողների ծառայություններից՝ ոչ պաշտոնական երթուղիներով։
Իրանի համապատասխան ծառայությունների գնահատմամբ՝ 2025 թվականի հունվարից ի վեր երկիր ապօրինի ճանապարհով ներմուծվել է առնվազն 50 հազար արբանյակային կապի համալիր։
Իրանի գործող օրենսդրության համաձայն՝ այդ տերմինալները պահելու և տարածելու մեջ մեղավոր ճանաչված անձանց կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։