Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում․ Պեսկով

24 Օգոստոսի 2026, 13:28

Քաղաքականություն

Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե ՀՀ-ն այլևս կազմակերպությանն անդամակցության կարիք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գոհ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը ՀՀ-ին հեռացներ կազմակերպությունից։

«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն այլևս, ելնելով իր ազգային շահերից, կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանը, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այդ կազմակերպությունից», — լրագրողներին ասել է նա։

Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու ՀՀ-ի մտադրությանը՝ Պեսկովը հիշեցրել է Թուրքիայի և այլ երկրների փորձը՝ նշելով, որ նրանց կողմից անդամակցության հայտ ներկայացնելուց հետո տասնամյակներ են անցել։