Ե՞րբ եք վերադարձնելու մեր հողերը․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

24 Օգոստոսի 2026, 14:25

Քաղաքականություն

«Ե՞րբ են վերադարձվելու Պառավաքարի, Գորիսի և Ջերմուկի մեր հողերը: Արդեն Երկու տարի է՝ սկսվել է դելիմիտացիայի պրոցեսը, բայց առաջին էտապն ավարտվել է նրանով, որ մենք ենք տվել՝ փոքր բացառություններով: Ե՞րբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, ե՞րբ են հետ տալու, որպեսզի իմանանք, որ այս գործընթացը միակողմանի չէ»,- Ազգային ժողովում, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ հողերը վերադարձվելու են սահմանազատման արդյունքում:

«Մենք մեր ռազմավարական խոսույթը ձևավորում ենք մեր ռազմավարական շահերից ելնելով՝ անկախ նրանից, թե ուրիշներն ինչ են ասում»,- նշել է Փաշինյանը։